Ա~Խ, ՄԱԶԵ~ՐՍ, ՄԱԶԵ~ՐՍ…


Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է: Դա այն սակավաթիվ մտավախություներից է, որ հավասարապես  <<տանջում>> է և’ տղամարդկանց, և’ կանանց:

            <<Ժամանակավոր ալոպեցիան` մազաթափությունն է, առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների պատճառներով: Ջերմային տատանումնմերը, շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, դեղահաբերի ընդունումը, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները, իհարկե սխալ սնունդը, սթրեսները, օրգանիզմում հորմոնային կամ սեզոնային փոփոխությունները. դրանք բոլորը մազաթափության <<խթան>> կարող են դառնալ: Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90%-ը, ընդհուպ` ամբողջը, բայց դա վերականգնելի է>>,-բացատրում է մաշկաբանը:
Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքում: <<Մազաթափությունը անխուսափելի է: Մազը սովորաբար ապրում է 2-5 տարի, այնուհետև սկսվում է մազաթափության փուլը: Սակայն պետք է հիշել, որ վիտամիների` երկաթի, ցինկի, կալցիումի պակասը բացասաբար է ազդում մազերի գնդարամատների վրա: Սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել նաև ծխելու պատճառով>>,-մեկնաբանում է մազաբուժության մասնագիտացված կլինիկաներից մեկի բժիշկ-կոսմետոլոգը:

            <<Մազերս քիմիական գանգրացումից հետո փունջ-փունջ թափվում են: Կարծում եմ` մի օր ճաղատանալու եմ: Ինչ ասես արդեն քսել եմ գլխիս. Չի օգնում…>>

            Վարսահարդար-խորհրդատու Լուսինե Գրիգորյանը ասում է, որ իր բոլոր հաճախորդները ունեն մազաթափության խնդիր. <<Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության և ճառագայթման պատճառով: Դուք կարող եք քիմիական գանգրացման, մազերի ներկման, ջերմային վարսափաթաթուկի /բիգուդի/ ժամանակ այրվածք ստանալ, ինչը կհանգեցնի մազաթափության: Մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել մազերը պարբերաբար շատ ձիգ հավաքելու կամ հյուսելու դեպքում: Անգամ գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ>>,- բացատրում է Լ, Գրիգրոյանը:

            Մեր աչքը կարծես սովորել է ճաղատ տեսնել միայն տղամարդկանց, սակայն ալոպեցիա /ճաղատացում/ հիվադությամբ տառապում են նաև գեղեցիիկ սեռի ներկայացուցիչները: <<Տղամարդկանց մոտ առաջացած ճաղատությունը պայմանավորված է տեստոստերոնի բարձր մակարդակով: Այդ հորմոնի միայն մեկ տարատեսակի գերզգայութան հետևանքով ցանկացած տարիքում  կարող է մազաթափություն առաջանալ>>,- նշեց բժիշկ-կոսմետոլոգը:

            Կանանց մոտ տղամարդու ճաղատություն հիշեցնող մազաթափության պատճառը մաշկաբանը մեկնաբանում է որպես կնոջ օրգանիզմում արական հորմոնի` անդրոգենի ներգործության հետևանք: <<Մազաթափության այս տեսակը հանդիպում է 18-44 տարեկան կանանց շրջանում: Իհարկե, լրիվ մազաթափության այն չի հանգեցնում, բայց աստիճանաբար տեսանելի դառնում գլխի մազաթափ գագաթը>>,-ասում է մաշկաբանը:

          մազաթափություն
 
Մազաթափության հետ կապված խնդիրները հիմնականում լուծելի են, ուստի չարժե խիստ անհանգստանալ: Մաշկաբանը այդ երևույթ պարզաբանում է այսպես.<<Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դեպքում մազերը նորից սկսում են աճել: Ախտաբանական մազաթափության դեպքում կիրառվում են բուժման շատ մեթոդներ: Առաջինը հորմոնային բուժումն է, երբ հորմոնալ դեղամիջոցներով օրգանիզմում տեստոստերոնի մշակման կասեցումն է: Այս բուժման արդյունքը տարիներ անց է երևում: Երկրոդը վիաբուժական մեթոդն է` լերկացող հատվածում ծոծրակից վերցրած մազեր են վերատնկում: Երրորդը` մինօքսիդիլ քսուքի կիրառումն է, որը լավացնում է գլխամաշկի արյան շրջանառությունը և կանխում մազաթափությունը>>:Բժիշկ-կոսմետոլոգը ախտաբանական մազաթափության բուժման համար առաջարկում է բազում այլ մեթոդներ: <<Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է ալոպեցիան: 
Մազի նորմալ աճի ժամանակ մարդ ամեն օր կորցնում է 50-150 մազ, որը ժամանակի ընթացքում վերականգնվում է, սակայն ալոպեցիայի ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Ճաղատության յուրաքանչյուր ձևի բուժումն անհատական է` կախված առաջացման պատճառներից: Բուժման նպատակով առաջարկվում են հանքային աղեր, վիտամիններ, ստերոիդնրով երկարատև բուժում, որոշ դեպքերում արդյունավետ է նաև հոգեթերապիան, ինչի շնորհիվ մարդիկ դուրս են գալիս սթրեսային վիճակից, և մազերը դադարում են թափվել: >>,-բացատրում է Ա. Բալասանյանը:

20-45տարեկան անձնավորություն- ների շրջանում մազաթափությունը <<մեծ տարածում>> ունի. <<Ինձ մոտ մազաթափության երևույթը չի դադարում: Ամեն օր եթե սանրի կամ բարձի վրա  մի <<հազար>> հատ մազ չթողնեմ, օրս օր չի լինի>>, <<Ինչ անում եմ ոչ մի օգուտ չեմ ստանում: Միևնույնն է մազերս համառորեն թափվում են>>, <<Դիմել մաշկաբանի: Պարզվեց` աշխատանքային լարվածության պատճառով մազերս ավելի ուժեղ են թափվում: Հիմա փորձում եմ ինքնաբուժմամբ զբաղվել` նյարդերս հանգիստ պահելով>>…

Ավանդական բժշկությունը մազաթափության հետ կապված առաջարկում է իր դեղատոմսերը: <<Այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատրիկները օգտվել են շատ պարզ և հասարակ` բուսական նյութերց պատրաստված  մազի դիմակներից, որոնք լավ էլ պայքարում են մազաթափության դեմ: Օրինակ` մազերը կարելի է լվանալ  սև օճառով, իսկ որպես բալզամ` մածուն  քսել: Այն մազերը ամրացնելուց բացի, լավ փայլ է հաղորդում դրանց>>,- բացատրում է Անահիտ Միքայելյանը, ով երկար տարիներ է ուսումնասիրում  է անցյալի բժշկագիտությունը:

<<Աշնանը իրենց մազածածկույթից ազատվում են նաև մարդիկ: Բնականաբար լիակատար չէ, բայց այնուամենայնիվ բախվում ենք դրան: Աշնանային <<մազափոխումը>> բացատրվում է նրանով, որ ամռանը արևի ուղիղ ճառագայթները վնասում են մազերը, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները բարձրացնում են անդրոգենների մակարդակը, որոնք կարող են մազաթափության պատճառ դառնալ>>,-ասում է մաշկաբանը:

            <<Մայրիկս ինձ խորհուրդ է տվել ոչ հաճախակի լվանալ մազերս, քանի որ դա արագացնում է մազաթափությունը>>,-պատմում է 16-ամյա Մարիամը, իսկ 21-ամյա ուսանողուհի Անին <<վախենում է սանրներից. <<Մի անգամ կարդացել եմ, որ ինչքան քիչ սանրեմ մազերս, այնքան  դրանք ամուր կլինեն, սակայն չի օգնում: Մազերս էլի թափվում են>>: Իսկ Լուիզան ունի մազաթափության դեմ պայքարելու իր միջոցները. <<Ամեն անգամ մազերս լվանալուց առաջ տնային դիմակներ եմ քսում: Մազաթափությունից էլ չեմ բողոքում>>:

            <<Մազերը նախընտրելի է լվանալ եռացրած ջրով: Գլուխը պետք է լվանալ ըստ պահանջի: Հաճախակի լվանալը ամենևին էլ չի ուժգնացնում մազաթափությունը: Սանրից նույնպես վախենալ պետք չէ: Շատերին թվում է, որ եթե մազերին չդիպչեն, դրանք քիչ կթափվեն, բայց դա միամտություն է: Եթե դադարել մազերը սանրել և փորձել գլուխը հազվադեպ լվանալ, մաշկի կճարպոտի, գուցե մազաթափությունն էլ շատանա և առաջանա նոր խնդիր` թեփ>>,-բացատրում է Լ. Գրիգորյանը:

            Հերատությունը բնորոշ է նաև երեխաներին: այն կարող է առողջության խանգարման հետ: <<Երեխաների մոտ մազաթափությունը մեծ մասամբ դիտվում է ծանր ընթացող հիվանդություններից, օրգանիզմում վիտամինների անբավարարվածության, աղեստամոքսային համակարգի, լյարդի և այլ հիվանդությունների դեպքում: Բնածին ճաղատությունը կապված է մազարմատների կոճղերի թերզարգացման հետ>>,- պարզաբանում է բժիշկ-մաշկաբանը: Մասնագետները մազաթափության դեմ պայքարի միջոց առաջարկում են մերսումները. <<Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է վիտամիններով հարուստ տարբեր նյութերով: Դա կարող է արագացնել մազաբուժության պրոցեսը: Կիրառվում են վակումային մերսումներ, ֆիլիպոպրոցեդուրաները, օզոնային խցիկները>>,-ասում է բժիշկ-կոսմետոլոգ Ա. Բալասանյանը:

        
   
Խանութներում վաճառվող բազմատեսակ կոսմետոլոգիական միջոցները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների և քսուքների լայն ընտրանի:

            <<Մեր մոտից շատ հաճախ տանում են դիմակներ, բալզամներ: Գները տարբեր են` 1000-10000 դրամ: Դրանց մեջ կան շատ արդյունավետ նյութեր: Ուղղակի հաճախորդը պետք է ճիշտ ընտրի իր մազին համապատասխան միջոցը>>,-ասում է կոսմետոլոգիայի մասնագիտացված խանութի վաճառող-խորհրդատու Լիլիթը: <<Շամպունը ունի գլխի մաշկը մաքրելու խնդիր: Դրանց սրվակներին <<ամրացված>> մազաթափության դեմ նշումները գովազդային հնարքներ են, քանի որ դրանք չեն  դադարեցնում աշնանային մազաթափությունը>>,-նշեց վարսավիր Լուսինե Գրիգորյանը:

            Ի դեպ` մասնագետները պարզել են, որ ուժեղ մազաթափություն  կարող է առաջանալ ուսանողների մոտ` քննական շրջանում` անքնության և գերհոգնածության պատճառով:

            
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка подписчиков вк
NAIRA
NAIRA
Была на сайте никогда
32 года (13.05.1991)
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья