ԿԻՆԸ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Կինը ամեն մի սովորական օր ցանկանում է անսովոր երևալ: Դրա համար նրան օգնում են դիմահարդարման զանազանակերպ մեթոդները. <<Հայ կանայք այժմ ավելի հոգատար են վերաբերում իրենց տեսքին: Եթե նրանք առաջ դիմահարդարման համար հազվադեպ էին գնում գեղեցկության սրահ, ապա այժմ անգամ ծննդյան տոներին կամ մի փոքրիկ երեկույթի համար դիմում են մեր օգնությանը>>,-պատմում է դիմահարդար Արմինե Իսաջանյանը:

Առօրյա դիմահարդարումը պետք է տարբերվի տոնականից, սակայն դեռևս շատ աղջիկներ և կանայք չեն հարմարվել այդ իրողությանը, և ամենօրյա դիմահարդարումը դարձնում են երկար, ժամանակատար, բարդ գործընթաց. <<Ամենօրյա դիմահարդարման համատարած տեսակը nude look-ն է կամ <<մաքուր դեմք>>-ը, որը հարմար է  ցանակացած առիթի: Ամենօրյա դիմահարդարման մեջ անգամ պետք է որոշակի փոփոխություն լինի: Փորձեք շեշտը դնել դեմքի որևէ հատվածի` աչքերի, թարթիչների կամ շուրթերի վրա, և դուք ամեն անգամ այլ տեսք կունենաք: Ուսանողները պետք է խուսափեն վառ և ճչացող գույներից: Եթե դիմահարդարումը <<առանց դիմահարդարման>> հարմար չէ, ավելացրեք թարթիչաներկ և սնգույր: >>,- խորհուրդ է տալիս Արմինե Իսաջանյանը:

<<Ես կոսմետիկա համարյա չեմ օգտագործում` բացի շրթներկից և ստվերաներկերից… գտնում եմ, որ երիտասարդ մաշկը չպետք է թունավորել այդ քիմիայով… իսկ այ տոն օրերին` բնականաբար ինձ տոնական տեսք եմ տալիս>>,-ասում  21-ամյա ուսանողուհի Մարինեն:

Ըստ դիմահարդար Արմինե Իսաջանյանի տոնական  դիմահարդարման մեջ թույլատրելի վառ գույների գործածությունը, հոնքերի ներկումը. <<Երեկոյան թույլատրելի է ընդծել աչքերը և շրթունքները միաժամանակ: Նորաձև է <<վամպ>> դիմահարդարումը, շրջաներկումը, ցանկացած չափի սլաքները>>:

Հին ժամանակներից յուրաքանչյուր կին ցանկանում է իմանալ գեղեցկության գաղտնիքները, դառնալ ավելի հմայիչ, երիտասարդ: Նոր ժամանակներում սկսում է տարածում գտնել կոնտուրային շպարը և տատուաժը: Այս երկու մեթոդները ունեն մի ընդհանրություն` դիմահարդարման ժամանակ ներկը ներարկվում է մաշկի մեջ: Կոնտուրային շպարը թույլ է տալիս 3-5 տարի ժամկետով ձեռք բերել մշտական հարդարված հոնքեր, ներկված շրթունքեր, ընդգծված աչքեր: <<Այդ գործընթացը բավականին ցավոտ է: Միկրոպեգմենտացիայի գործընթացը տևում է շուրջ 2.5 ժամ` ներառյալ պիլինգը, ներկի ընտրությունը և կոնտուրի գծագրումը: Հնարավոր է այտուցների ժամանակավոր առաջացում` մինչև մաշկը կընդունի գունաներկերը, իսկ վերջնական տեսքը կարելի է տեսնել 1-2 շաբաթ անց>>,-մեկնաբանում է տատուաժի և կոնտորային շպարի մասնագետ Հռիփսիմե Մելիքյանը:

 Մաշկաբանները այս մեթոդին միանշանակ գնահատական չեն կարողանում տալ. <<Եթե օրինակ շրթունքների ներքին կառուցվածքը շատ յուրօրինակ է, դրանք չափազանց զգայուն են շրջապատի նկատմամբ, քանի որ պարունակում են ահռելի քանակությամբ նյարդային վերջավորություններ, շուրթերի կառուցվածքում չկան ճարպագեղձեր և մելանին, իսկ հյուսվածքներում էպիդերմիսը չափազանց բարակ է, իսկ որքան տեղյակ եմ, գունաներկը ներարկվում է էպիդերմիսի մեջ` 0.5 մմ խորությամբ>>:

<<Հոնքերի տատուաժ եմ արել և արդյունքներրից շատ գոհ եմ մնացել: Այժմ ամենօրյա հոնքերի ձևավորման խնդիրներից ազատված եմ>>,- ասում է 35-ամյա վարսահարդար Նունեն: Իսկ այ Գայանեն ասում է, որ ինքը արդյունքերից շատ դժգոհ է. <<Եթե  ինձ անգամ անվճար խնդրեն, էլ ոչ մի անգամ չեմ հմաձայնի դիմել կոնտուրային շպարի, քանի որ դեռ նոր են ուշքի եկել այտուցներից և կարմրությունից: Երեք ամիս առաջ ներկեցի շրթունքներս և մինչև այսօր կարծես հերպեսոտ լինեմ>>:

<<Ցանկացած միկրոբ կարող է դառնալ բորբոքման պատճառ: Ասեղները պետք է լինեն մեկանգամյա օգտագործման, նման գործընթացը սկսելուց առաջ պետք է հաճախորդները խորհրդակցեն մաշկաբանների հետ, սակայն իմ պրակտիկայում նման դեպք չի եղել>>,-ասում է մաշկաբան Շուշանիկ Հովհաննիսյանը:

<<Կոնտուրային շպարի ներկերը օրգանիզմում չեն մնում մաշկի մեջ,իսկ տատուաժի դեպքում տարածվում են արյունատար անոթներով և  կուտակվում  լիմֆատիկ  հանգույցներում: Իսկ դիմահարդարման այս ձևերի գները որոշվում են ըստ սանտիմետրի, ընտրված գունաներկի և այլն: Սակագները բավականին բարձր են>>,- բացատրում է Հռիփսիմե Մելիքյանը:

Դիմահարդար Արմինե Իսաջանյանը ասում է, որ այժմ դիմահարդարման մեջ շեշտը դրվում է աչքերի վրա. <<Այս տարի ձմռանը արդիական աչքերի առավելապես ընդգծվածությունը: Աչքերը ընդգծում են  սուրմայով, գունավոր ստվերաներկերով, նկարում սլաքներ: Դիմահարադարման նորաձև գույներն են` մոխրագույնի բոլոր երանգներից մինչև սևը>>,-ասում է Արմինե Իսաջանյանը:

<<Փողոցում աղջիկներ կան, որ դուրս են գալիս դիմացդ, սեփական մաշկի գույնից բացի երևում է ծիածանի բազմերանգ ու գունագեղ մի նկարչությւոն, որը շատ վուլգար տպավորություն է թողնում: Ինձ դուր չի գալիս>>,- բողոքում է 26-ամյա Արմենը:

Հաճախ հարց է ծագում, թե դիմահարդարման միջոցները չեն վնասում դեմքի մաշկը, աչքերը և, կան մարդիկ, ում մաշկը խիստ զգայուն է ցանկացած նյութի նկատմամբ:

<<Թյուրիմացություն է մտածել, որ տոնային կրեմները վնասում են մաշկը: Իրականում դրանք պաշտպանում են մաշկը շրջակա միջավայրի աղտոտվածությունից: Այս կրեմները նաև պարունակում են արևապաշտպան էլեմնետներ, որը նույնպես շատ կարևոր է, որովհետև արևը մաշկի ծերացման առաջնային ազդակ է: Իսկ դիմափոշին ավելի մեծ վտանգ է պարունակում, քանի որ փակում է մաշկի ծակոտկենները և դրանից էլ մաշկը բորբոքվում է>>,- բացատրում է բժիշկ-կոսմետոլոգ 

Հերմինե Մուրադյանը:

Կոսմետոլոգի խորհուրդն է ամեն ինչ չափավոր և ճիշտ անել: Այդ դեպքում զերծ կմնաք վնասներից և դիմահարդարումը միայն հաճույք կպատճառի:<<Աչքերը կարող են բորբոքվել, առաջանա ինֆեկցիա, եթե թարթիչաներկի գլխիկը վնասի աչքի լորձաթաղանթը կամ բիբը: Խիստ վտանգավոր է, եթե ջրակայուն թարթիչաներկը լցվի աչքի մեջ, քանի որ այն սովորական ջրով չի անցնում, իսկ հատուկ մաքրող հեղուկները կարող են ալերգիայի պատճառ դառնալ: Ստվերաներկը վտանգավոր է այնքանով, որ այն հաստ շերտով քսելու դեպքում կարող է առաջ բերել մաշկի ավելորդ խոնավացում և այն դադարի շնչել>>,-ասում է կոսմետոլոգը:

            Դիմահարդարումը պետք է այնքան գրագետ արված լինի, որ թերությունները ծածկելու փոխարեն, դրանք առավել չընդգծի. <<Դիմահարդարման ժամանակ հաշվի են առնվում միջոցառման առանձնահատկությունները, հագուստը, իհարկե, մարդու դիմագծերը, դեմքի կառուցվածքը և այլն>>,-մեկնաբանում է դիմահարդար Արմինե Իսաջանյանը:

<<Դիմահարդարման դիմում են արդեն 16 տարեկանից մինչև 50 և ավելի: Գները տարբեր են: Տոնական դիմահարդարման գները տատանվում են 7.000-15.000 սահմաններում, իսկ հարսանեկանը` մինչև 25.000 դրամ: Ընդհարապես հարսի դեմքը չպտք է դարձնել տիկնիկի դեմք: Դիմահարդարումը կարող է լինել խիստ ընդծված, բայց միաժամանակ շատ զուսպ: Լինում են դեպքեր, երբ նաև որոշ նախշեր են արվում հարսի դեմքին>>,-ասում է Արմինե Իսաջանյանը:

           

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутка подписчиков вк
NAIRA
NAIRA
Была на сайте никогда
32 года (13.05.1991)
Читателей: 1 Опыт: 0 Карма: 1
все 1 Мои друзья